Մելանյա Թրամփը հաջորդ շաբաթ որդու հետ Վաշինգտոն կտեղափոխվի. Politico

12:14 • 08.06.17

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը որդու՝ 10-ամյա Բարոնի հետ հաջորդ շաբաթ կտեղափոխվի Սպիտակ տուն, հայտնում է Politico-ն:

Աղբյուրը նկատում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կինն ու որդին հունվարից առ այսօր Վաշինգտոն չեն տեղափոխվել, քանի որ Բարոնը պետք է իր նյույորքյան դպրոցում ավարտեր ուսումնական տարին:

Այժմ հայտնի է, որ 47-ամյա տիկին Թրամփն ու որդին Սպիտակ տուն կտեղափոխվեն հունիսի 14-ին:

Նշվում է, որ Մելանյա Թրամփի ծնողները ևս հաճախակի կայցելեն Վաշինգտոն՝ թոռնիկի հետ շատ ժամանակ անցկացնելու համար:

Հավելենք, որ Մելանյա Թրամփը Ժաքլին Քենեդիի ժամանակներից ի վեր ԱՄՆ առաջին կաթոլիկ առաջին տիկինն է: