Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի տնտեսուհին ազատվել է աշխատանքից` չդիմանալով զույգի հանձնարարականներին

19:26 • 08.06.17

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի գլխավոր տնտեսուհին ազատվել է աշխատանքից մեծ ծանրաբեռնվածության պատճառով:

Ինչպես նշում է Euromag-ը, Սեյդի Ռայսը պատասխանատու է եղել միապետական զույգի նորֆոլկյան առանձնատան լվացքի, գնումների և խոհանոցի համար: Նրա աշխատավարձը կազմել է տարեկան 42 000 եվրո:

«Սեյդին շատ աշխատասեր է, սակայն ամուսինների պահանջները չափազանց շատ են եղել նույնիսկ նրա համար», - լրատվամիջոցներին հայտնել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի տեղեկություններով` Ուիլյամն ու Քեյթը ցանկանում էին, որ տնային աշխատակցուհին սկսի ավելի շատ ժամանակ անցկացնել Քենսինգտոնյան պալատում, ինչով պայմանավորված վերջինիս ծանրաբեռնվածությունը չափազանց մեծացել է:

Քեյթ Միդլթոնին հաջողվել էր համոզել Սեյդի Ռայսին աշխատել իրենց մոտ Նորվեգիայի արքայազնի և նրա կնոջ մոտ 5 տարվա ծառայությունից հետո: