Չիտայում երեխաները թունավորվել են թմրանյութով լի կոնֆետներից

10:43 • 08.06.17

Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում 5 անչափահաս թունավորվել է սինթետիկ թմրանյութերով լի կոնֆետներ ուտելու հետևանքով:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, 4, 14, 16 և 17 տարեկան տղաներն ու 12-ամյա աղջիկը հոսպիտալացվել են անհայտ նյութից թունավորման ախտանշանով:

Նշվում է, որ 14-ամյա դեռահասը սկզբում տարվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն այժմ բոլոր տուժածների վիճակը բավարար է գնահատվել:

Երեխաների խոսքով՝ իրենք կերել են «Бешеная пчелка» կոնֆետներից, որոնք գտել էին փողոցում: Իրավապահները պարզել են, որ դրանց մեջ սինթետիկ թմրանյութեր են եղել:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: