ԱԺ-ն քննարկում է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագիրը (ուղիղ)
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է: ԱԺ-ում քննարկվող հարցը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն է՝ առաջին ընթերցմամբ:
Հիմնական զեկուցողը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել էր, թե նախատեսվում է մասնավորեցնել 12 հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանի ենթակայությանը պատկանող 47 ընկերություն:
ԱԺ օրակարգում են նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ - հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:










