Դուբայի օդանավակայանում ուղևորների անձնագրերին կփոխարինեն սմարթֆոնները

14:20 • 08.06.17

Դուբայի միջազգային օդանավակայանի 3-րդ տերմինալից մեկնող ուղևորները, որոնք Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչներ են, այսուհետ ստուգում անցնելու ժամանակ կկարողանան անձնագրի փոխարեն օգտագործել սմարթֆոնը:

Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով, նոր տեխնոլոգիան Smart UAE Wallet բջջային հավելվածի ծառայություններից մեկն է: Այն թույլ կտա 9-12 վայրկյանով կրճատել հսկիչ անցակետում ուղևորներից յուրաքանչյուրի վրա ծախսվող ժամանակը:

Աղբյուրը մանրամասնում է, որ շուտով նոր տեխնոլոգիան հասանելի կլինի ԱՄԷ-ի բոլոր բնակիչների համար՝ օդանավակայանի բոլոր տերմինալներում:

Դրանից օգտվելու համար ուղևորները պետք է օգտագործեն սմարթֆոնը հսկիչ անցակետում «խելացի ելքից» (Smart Gates) դուրս գալու ժամանակ: Բացի այդ, նրանք պետք է սքանավորեն մատնահետքը:

Հավելվածը թույլ կտա սմարթֆոնում պահել անձնագրի, ինչպես նաև ավիատոմսի տվյալները:

Դուբայի օդանավակայանում ուղևորների անձնագրերին կփոխարինեն սմարթֆոնները