Կողոպուտի մեղադրանքով հետախուզվող 23-ամյա երիտասարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն

11:18 • 08.06.17

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 7-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Սուրեն Խ.-ն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Նա հունիսի 6-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով: