Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել դասալքության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը. ոստիկանություն
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին, ժամը 10.55-ին, ՌԴ Կուրգանսկ քաղաքից Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել և բերման ենթարկվել 1978 թ. ծնված Արտակ Դ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նա 2016 թ. հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:










