Քաթարը պարզել է պետական գործակալության կայքի հաքերային հարձակման աղբյուրը

01:27 • 08.06.17

Քաթարի ներքին գործերի նախարարությունը պարզել է պետական լրատամիջոցների վրա իրականացված հաքերային հարձակումների աղբյուրները:


Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրության մեջ. «Քննչական խումբը պարզել է, որ վիրուսակիր ֆայլը ներմուծվել է ապրիլին և օգտագործվել է ավելի ուշ կեղծ լուրեր տարածելու համար»: Նշվում է, որ հաջողվել է պարզել հանցահենների հարձակման աղբյուրները:


Գերատեսչությունից հայտնել են, որ առաջիկայում մամլո ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն հետաքննության արդյունքները:


Քաթարի ՆԳՆ-ից նշել են, որ հետաքննությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աջակցությամբ:


Երկու շաբաթ առաջ Քաթարի տեղեկատվական գործակալության կայքում էմիրի անունից հաղորդագրություն էր հայտնվել, որով նա իբրև քննադատում էր Թեհրանի վարած քաղաքականությունը:

Քաթարը պարզել է պետական գործակալության կայքի հաքերային հարձակման աղբյուրը