Սիրիական բանակի ուժերն ավիահարվածներ են հասցրել Ռաքքայում ԻՊ-ի դիրքերին

15:32 • 08.06.17

Այսօր սիրիական բանակի ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Հայտնի է, որ Ասադի ուժերը հրթիռակոծել են ահաբեկիչների դիրքերը Ռաքքայի Դեր Մլեհա, Դեբսի Աֆնան, Ալ Քադիսիա շրջաններում:

Նշենք, որ Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները նախօրեին բախվել են սիրիական բանակի ուժերի հետ: 

Կոալիցիայի արած հայտարարության մեջ նշվում է, որ չնայած պարբերական զգուշացումներին՝ Ասադի ռեժիմին աջակցող ուժերը մուտք են գործել բախումների կանխարգելման վայր, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել առճակատում: