Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպումը հետաձգվել է
Սիրիական հակամարտության կարգավորման հարցով հունիսի 12-13-ին Աստանայում կայանալիք հանդիպումը հետաձգվել է, հայտնել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր պետությունները (Ռուսաստան, Թուրքիա, Իրան- Tert.am) համապատասխան քննարկումներ կանցկացնեն իրենց պետություններում:
Ժայնակովի խոսքով՝ հետագայում երաշխավոր երկրները կտեղեկացնեն ղազախական կողմին համատեղ մշակված ժամկետների, ինչպես նաև հաջորդ հանդիպման օրակարգային թեմաների ու մասնակիցների վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Աստանայում մայիսի 3-4-ը տեղի ունեցած բանակցային հանդիպումների ընթացքում հրադադարի երաշխավոր երկրների միջև հուշագիր էր ստորագրվել, որը ենթադրում է Սիրիայի տարածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում:










