Առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց Կապանի օդանավակայանում (տեսանյութ)
ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը Facebook-ի իր էջում հրապարկել է տեսանյութ և գրել. «Առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց Սյունիքի օդանավակայանում»։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարտին Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ ուսումնասիրություններն ավարտվել են և արդեն իսկ որոշում է կայացվել այն վերականգնել:
«Մեծ հույսեր ունեմ, որ մենք մեկ տարվա ընթացքում Կապանի օդանավակայանի ժապավենը կկտրենք»,- նշել էր մարզպետը:










