Երևանում տեղացած ուժեղ անձրևի հետևանքով մեքենաները կիսով չափ ջրի մեջ էին հայտնվել (տեսանյութ, լուսանկարներ)

22:41 • 12.06.17

Այսօր երեկոյան մայրաքաղաքում և մարզերում տեղացած ուժեղ կարկուտն ու անձրևը գրեթե կաթվածահար են արել երթևեկությունը:

Մասնավորապես, մայրաքաղաքի մի շարք փողոցներում՝ Լենինգրադյան, Բաշինջաղյան, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մեքենաներն ու երթուղայինները գրեթե կիսով չափ հայտնվել են ջրի մեջ, ինչի հետևանքով տարբեր հատվածներում ստեղծվել են խցանումներ, ինչը երեկոյան ժամերի համար աննախադեպ է:

Որոշ փողոցներում էլ անջատվել է գիշերային լուսավորությունը:

Ներկայացնում ենք Tert.am-ի լուսանկարները: