WannaCry վիրուսը տարածվել է ԿԺԴՀ-ից. Մեծ Բրիտանիայի կիբեռանվտանգության կենտրոն

13:17 • 16.06.17

Աշխարհի 150 երկրում կազմակերպությունների վրա WannaCry շորթիչ վիրուսի միջոցով իրականացված մասշտաբային կիբեռհարձակման հետևում կանգնած են եղել կառավարության հետ կապված Lazarus խմբավորման հյուսիսկորեացի հաքերները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով միջազգային հետաքննությունը գլխավորող Կիբեռանվտանգության ազգային կենտրոնում աղբյուրներին:


«Կասպերսկու լաբորատորիա»-ում և Symantec-ում նախկինում նույնպես հայտարարել էին, որ հարձակման հետևում կարող է կանգնած լինել այդ խմբավորումը:


Մի քանի օր առաջ այն մասին, որ մայիսյան հարձակման հետևում կանգնած են եղել Lazarus-ի հաքերները, հայտարարել էին ԱՄՆ հատուկ ծառայությունները: Այժմ այդ խմբավորումը դարձել է գլխավոր կասկածյալը միջազգային հետաքննությունում, որը գլխավորում են բրիտանացի փորձագետները:


Lazarus խմբավորումը, որը հայտնի է նաև Hidden Cobra և Guardians of the Peace անուններով, բավականին հայտնի է: Արևմուտքում կարծում են, որ այն կապված է հյուսիսկորեական հետախուզության Bureau 121 անունով հայտնի կիբեռստորաբաժանման հետ:

 

WannaCry վիրուսը տարածվել է ԿԺԴՀ-ից. Մեծ Բրիտանիայի կիբեռանվտանգության կենտրոն