Ֆրանսիացի գիտնականը նշել է` ինչն է լինելու 21-րդ դարի գլխավոր զենքը

21:01 • 17.06.17

21-րդ դարի նորագույն սուպեր զենքը կլինեն ոչ թե ատոմային կամ ջերմամիջուկային ռումբերը, այլ արհեստական ինտելեկտի ինքնուս համակարգերը, որոնք արդեն այսօր մշակվում են առաջատար գերտերությունների կողմից:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին «Կասպերսկու լաբորատորիայում» կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆրանսիացի ֆուտուրոլոգ Ժան-Քրիստոֆ Բոնին:

«Նելսոն Մանդելան 1995-ին գրել էր, որ 21-րդ դարի գլխավոր զենքը կրթությունն է լինելու, որը կգա փոխարինելու միջուկային և այլ տեսակի զենքերին: Իրականում, իմ կարծիքով` դա կլինի արհեստական ինտելեկտի համակարգերի տեսքով: Դրանց աշխատանքի համար, ի տարբերություն ատոմային ռումբի, անհրաժեշտ չի լինի ոչ ուրան, ոչ գործարաններ, ոչ էլ այլ դժվարհասանելի սարքավորումներ, այլ միայն սիլիցիում և էլեկտրականություն», - ասել է ֆրանսիացի հետազոտողը:

 

 

Ֆրանսիացի գիտնականը նշել է` ինչն է լինելու 21-րդ դարի գլխավոր զենքը