BMW​-ն գաղտնազերծել է մոտոցիկլետի կոնցեպտով ֆուտուրիստիկ հեծանիվը (տեսանյութ)

21:34 • 18.06.17

BMW ընկերությունը ներկայացրել է իր մոտոցիկլետի կոնցեպտով հեծանիվը, որը զրո տոկոս արտանետում է կատարում:

Ինչպես գրում է Business Insider-ը, նորագույն արտադրանքով բավարական մեքենաշինական ընկերությունը մտադիր է մուտք գործել սկուտերների շուկա:

Մոտոցիկլետի դիզայնը նմանեցվում է ընկերության վերջին նորույթներից մեկի` Vision Next 100 կոնցեպտային տրասնպորտային միջոցի դիզայնին:

Շարժիչը տեղակայված է հետևի անիվի մեջ: Հարթ մարտկոցները տեղադրված են հատակի ստորին մասում` առավել մեծ տարածք թողնելով ուղեբեռի համար:

Դիմացի ապակին համալրված է պրոյեկցիոն էկրանով, իսկ հարմարավետ նստատեղը թույլ է տալիս երկու ուղևորի հանգիստ երթևեկել: Այս մոդելով ընկերությունը ներկայացրել է ապագայի էլեկտրական հեծանիվների նախատիպը:

 

 

BMW​-ն գաղտնազերծել է մոտոցիկլետի կոնցեպտով ֆուտուրիստիկ հեծանիվը (տեսանյութ)