ՆԱՍԱ-ն ցուցադրել է «Վալկիրիա» անունը ստացած մարդ-ռոբոտի տեխնիկական հնարավորությունները (տեսանյութ)

19:22 • 18.06.17

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ցուցադրել է «Վալկիրիա»
անունը ստացած մարդ-ռոբոտի տեխնիկական հնարավորությունները: 

Ինչպես փոխանցում է popsci.com-ը՝ ռոբոտին ապագայում պլանավորում են ուղարկել Մարս մոլորակ: 

Հաջող փորձարկման տեսանյութը հրապարակվել է համացանցում: 

«Վալկիրիա»-ն հագեցած է ավելի քան 20 սենսորներով, որոնք տեղակայված են նրա գլխի, ուսերի և որովայնի վրա: Դրանց միջոցով ստացված տեղեկություններն օգնում են նրան հաջորդ քայլի համար առավել հարմարավետ մակերևույթ ընտրելու համար:

Սպասվում է, որ այս ռոբոտը կօգնի Մարսը նվաճելու պատրաստվող առաջին մարդկանց:

ՆԱՍԱ-ն ցուցադրել է «Վալկիրիա» անունը ստացած մարդ-ռոբոտի տեխնիկական հնարավորությունները (տեսանյութ)