Google-ը կուժեղացնի YouTube-ում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ պայքարը
Ամերիկյան Google ընկերությունը կխստացնի կորպորացիային պատկանող YouTube տեսահոսթինգում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ պայքարը: Այդ մասին ասված է Google-ի հայտարարությունում:
Դրա համար ընկերությունը կթարմացնի և կկատարելագործի ահաբեկչության քարոզչություն և այլ ծայրահեղական բովանդակություն պարունակող տեսանյութերի ավտոմատ հայտնաբերման և հեռացման գործիքները: Google-ը պատրաստվում է ավելացնել աշխատակիցների թիվը, որոնք զբաղվում են այդ տեսանյութերի հեռացմամբ:
Ծառայության օգտատերերին, ովքեր նման տեսանյութեր են դիտում, Google-ն ուղարկելու է հակածայրահեղական բովանդակության հղումներ, որոնք պետք է նրանց խրախուսեն չկապել կյանքն ահաբեկչության հետ:
Ընկերությունը նաև խոստացել է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքար են տանում համացանցում ծայրահեղական նյութերի տարածման դեմ:
«Ծայրահեղականները և ահաբեկիչները ցանկանում են ոչ միայն վնասել մեր անվտանգությանը, այլև ոչնչացնել մեր արժեքները և այն ամենը, ինչ հասարակությունը դարձնում է բաց և ազատ: Մենք դա նրանց թույլ չենք տա»,- նշվում է Google-ի մամուլի հաղորդագրությունում:










