Սեն գետի վրա ֆուտուրիստիկ ջրային տաքսիներ կհայտնվեն (տեսանյութ)

17:35 • 19.06.17

Անցած շաբաթ Փարիզում կայացել է Viva Tech տեխնոլոգիական համաժողովը, որի ժամանակ SeaBubbles ստարտափը ներկայացրել է ջրային տաքսու սեփական տարբերակը:

Ինչպես նշում է The Verge-ը, ընկերությունը ներկայացրել է տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես հնարավոր կլինի տեղաշարժվել ձվաձև ջրային տաքսիով:

Ֆուտուրիստիկ փոխադրամիջոցները նախատեսված են Փարիզով հոսող Սեն գետի վրա գործարկելու համար:

SeaBubbles-ի ներկայացուցիչների համաձայն՝ իրենք ներդրողների են գտել ու արդեն 14 մլն եվրո գումար ունեն: Նրանք մտադիր են ամռան ընթացքում ցուցանիշը հասցնել 100 մլն եվրոյի:

Աղբյուրը մանրամասնում է, որ ջրային տաքսու նախնական օրինակն արդեն պատրաստ է: Առաջիններից մեկը դրանով «երթևեկել» է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:

Ջրային տաքսին ունի 4.2 մ երկարություն և 2 մ լայնություն: Այն համալրված է 20 կիլովատտ/ժամ հզորությամբ մարտկոցով և 2x10 կիլովվատ շարժիչով: Այն առավելագույնը կարող է 26 կմ/ժ արագություն զարգացնել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

 

Սեն գետի վրա ֆուտուրիստիկ ջրային տաքսիներ կհայտնվեն (տեսանյութ)