Լը Բուրժեում մեկնարկել է խոշորագույն ավիաշոուն (լուսանկարներ)

10:11 • 20.06.17

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արել է «Լը Բուրժե–2017» (Salon du Bourget) միջազգային ավիատիեզերական շոուի բացումը:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, իր տեսակի մեջ խոշորագույնը համարվող միջոցառմանը մասնակցում է 2.500 մասնակից՝ 47 երկրից:


Աշխարհի տարբեր պետություններից բերված նմուշները ցուցադրվում են 324.000 ք/մ մակերեսով դաշտում, որն իր չափերով հավասարազոր է 46 ֆուտբոլային խաղադաշտի:

Կազմակերպիչների համաձայն՝ աշխատանքային օրերին ցուցահանդես կայցելի 150.000 մարդ, իսկ հանգստյան օրերին՝ 200.000:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարի Ռուսաստանը ներկայացրել է միայն մակետներ ու գովազդային նյութեր, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները խորհուրդ են տվել պատժամիջոցների պատճառով երկիր չբերել ռուսական տեխնիկայի և ինքնաթիռների իրական նմուշները:

 

Картинки по запросу «Ле-Бурже – 2017»

Картинки по запросу «Ле-Бурже – 2017»

Картинки по запросу «Ле-Бурже – 2017»

Картинки по запросу «Ле-Бурже – 2017»

Картинки по запросу «Ле-Бурже – 2017»

Լը Բուրժեում մեկնարկել է խոշորագույն ավիաշոուն (լուսանկարներ)