Skype-ի աշխատանքը խափանվել է

15:20 • 20.06.17

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության Skype տեսաձայնային ծառայության աշխատանքը խափանվել է աշխարհի բազմաթիվ երկրներում:


Ինչպես նշում է lenta.ru-ն, բլոգերների փոխանցմամբ՝ ծառայությունն արդեն երկար ժամանակ է, ինչ անհասանելի է Շվեյցարիայում, Պակիստանում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:

Օգտատերերը կորցրել են կապը ծառայության հետ, չեն կարողանում հաղորդագրություններ ուղարկել կամ ստանալ:

Skype-ի ներկայացուցիչները հայտնել են, որ տեղյակ են խնդրից ու այժմ աշխատում են տեխնիկական խոտանի վերացման ուղղությամբ:

Նշվում է, որ Skype-ի թիմը չի ասել անսարքության պատճառը:

 

Skype-ի աշխատանքը խափանվել է