Թրամփի հետ հանդիպմանն Apple-ի ղեկավարի դեմքի արտահայտությունը զվարճացրել է օգտատերերին
Սոցկայքերի օգտատերերին գրավել է ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության ղեկավար Թիմ Քուկի դեմքի արտահայտությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշում է ria.ru-ն, Թրամփը հանդիպել է ամերիկյան մի շարք տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին՝ քննարկելու կառավարության տեղեկատվական համակարգերի թարմացման հարցը:
Դատելով լուսանկարներից՝ քննարկմանը զուգընթաց Քուկի դեմքի արտահայտությունը սկսել է ավելի տարօրինակ դառնալ:
Օգտատերերից շատերը նշել են, որ Քուկի դեմքի արտահայտությունն ավելի խոսուն է, քան բառերը:
Մի մասն էլ ենթադրել է, որ Apple-ի ղեկավարին տխրեցրել է կառավարական տեխնոլոգիաների ներկայիս դրությունը:










