Lenovo-ն ցուցադրել է ճկվող էկրանով լեփթոփի կոնցեպտ

11:50 • 21.06.17

Հանրահայտ Lenovo տեխնոլոգիական ընկերությունը Նյու Յորքում կայացած միջոցառման շրջանակում ներկայացրել է բոլորի հետաքրքրությունը շարժած նորույթ՝ ճկվող էկրանով լեփթոփի կոնցեպտ:

Ինչպես նշում է The Verge-ը, այն ունի ներկառուցված ստեղնաշար, ինչպես նաև ThinkPad ստիլիուս:

Ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ ճկվող էկրանով լեփթոփը կպատրաստվի միանգամայն նորարարական նյութերից ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ:

Աղբյուրը նկատում է, որ ճկվող էկրանով Lenovo լեփթոփը մոտ ապագայում դժվար թե ներկայացվի, քանի որ ընկերությունը կոնցեպտի արտադրման հստակ ժամկետ չի նշել:

 

Lenovo-ն ցուցադրել է ճկվող էկրանով լեփթոփի կոնցեպտ