Asus-ը ներկայացրել է 700 դոլար արժողությամբ իր «MacBook»-ը
Asus ընկերությունը ներկայացրել է VivoBook S510 նորագույն նոթբուքը, որը ծրագրավորողների մտահաղացմամբ գալու է փոխարինելու MacBook-ին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նորույթն առանձնանում է լավ աշխատունակությամբ և միևնույն ժամանակ կոմպակտ չափսեր ունի,ինչպես նաև առավել մատչելի գին` Apple-ի արտադրանքի համեմատ: Գաջեթի արժեքը կկազմի 700 դոլար:
Նոթբուքը համալրված է 7-րդ սերնդի Intel Core i7 պրոցեսորով, 15.6 դյույմ էկրանով` 1920 x 1080 պիքսել կետայնությամբ, ինչպես նաև 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
Նորույթը ներկայանում է մետաղական կորպուսով, որի հաստությունը 18 մմ-ից էլ քիչ է: Միևնույն ժամանակ նշվում է, որ նոթբուքի քաշը 1.7 կգ: Սարքավորումն աշխատում է ОС Windows 10 օպերացիոն համակարգով:










