Apple-ի՝ Չիկագոյում կառուցվող խանութի տանիքն ունի ահռելի MacBook-ի տեսք (տեսանյութ)

16:09 • 23.06.17

Բրիտանական Foster+Partners ճարտարապետական բյուրոն ինքնատիպ դիզայներական լուծում է առաջարկել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նոր խանութի տանիքի համար:

Ինչպես նշում է The Verge-ը, Չիկագոյում գտնվող խանութի տանիքն ահռելի MacBook-ի տեսք ունի: Բացի այդ, դրա վրա տեղադրվել է ընկերության արծաթագույն խնձորային ապրանքանիշը:

Աղբյուրը մանրամասնում է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո խանութը կունենա ապակյա  պատեր ու ածխածնային մանրաթելից պատրաստված բարակ տանիք:


Խանութի բացման ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն դատելով տեսանյութից՝ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին:

 

 

Apple-ի՝ Չիկագոյում կառուցվող խանութի տանիքն ունի ահռելի MacBook-ի տեսք (տեսանյութ)