Դերսիմում հնագետներն ավելի քան 1 մլն տարվա աշխատանքային քարե գործիքներ են հայտնաբերել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Թունջելի (Դերսիմ - tert.am) նահանգում հնագետները հայտնաբերել են ավելի քան 1 մլն տարվա աշխատանքային քարե գործիքներ, հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Գտածոն հայտնաբերվել է Դերսիմի Փերթեք շրջանի Թոզքոփարան գյուղում:
Մինչ այդ Նեոլիթի՝ Նոր քարի դարին պատկանող հետքեր գտնվել են Արևմտյան Հայաստանի ավելի հարավային հատվածներում՝ մինչև Ուրֆա և Այնթապ, սակայն Դերսիմում սա առաջին դեպքն է:
Ամիսներ առաջ էլ Վանի նահանգում հնագետները 2.800 տարվա ցորենի սերմ են գտել: Սերմերը հայտնաբերվել են Վան քաղաքից 25 կմ հեռավորության վրա՝ ուրարտական Սարդուրի Երկրորդ արքայի ենթադրյալ ամրոցի պարիսպների մոտակայքում:










