Իտալիայում արտադրվել են կտրող մեքենաներ, որոնք թփերը վերածում են կատարյալ գնդերի (տեսանյութ)

13:28 • 23.06.17

Իտալական Orlandi ընկերությունը կտրող մեքենաներ է ներկայացրել, որոնք թփերը վերածում են կատարյալ գնդերի: Մեքենաների կիսաշրջանաձև մասերը պտտվում են թփերի շուրջ՝ հեռացնելով ավելորդ ճյուղերն ու տերևները և խնամված տեսք հաղորդելով բույսերին:

Tech Insider-ի հաղորդմամբ՝ մեքենաներն աշխատում են ներքին այրման շարժիչներով և տեղաշարժվում անիվների վրա: Յուրաքանչյուր մեքենայի հետ տրամադրվում են տարբեր չափերի պտտվող դանակներ, որոնք կարելի է փոխել՝ դրանք հարմարեցնելով փոքր և խոշոր թփերին:

Ապրանքը ցուցադրող տեսանյութում երևում է՝ որքան արագ են աշխատում նոր մեքենաները և ինչպիսի խնամված և կոկիկ տեսք հաղորդում թփերին:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Картинки по запросу These trimming machines cut your hedges into perfectly formed spheres.

Իտալիայում արտադրվել են կտրող մեքենաներ, որոնք թփերը վերածում են կատարյալ գնդերի (տեսանյութ)