Apple-ի նոր մասնաշենքի շինարարությունը ներկայացվել է 18 վայրկյանանոց տեսանյութով (տեսանյութ)

09:34 • 24.06.17

Բարձրորակ արբանյակային նկարահանումներ իրականացնող ամերիկյան Planet Labs ընկերությունը տեսանյութ է պատրաստել, որը ցուցադրում է Apple-ի նոր մասնաշենքի կառուցման գործընթացը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Business Insider կայքում:

Նշվում է, որ տեսանյութը հավաքվել է շինարարության սկզբից արված կադրերից, ինչի շնորհիվ կարելի է դիտել դրա ընթացքը և զարգացումը:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող մասնաշենքի շինարարությունը սկսվել է 2013 թվականին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական macgeneration բլոգում լուսանկարներ են հրապարակվել, որոնք պետք է ուղարկվեին Apple ընկերության աշխատակիցներին և որոնք ցուցադրում են ընկերության ֆուտուրիստական Campus 2 «տիեզերանավային» գրասենյակի ներսը և շինության կառուցման աշխատանքները:

 

 

Apple-ի նոր մասնաշենքի շինարարությունը ներկայացվել է 18 վայրկյանանոց տեսանյութով (տեսանյութ)