Amazon-ը առաքիչ անօդաչու սարքերի համար կայանման կենտրոններ է արտոնագրել

21:17 • 25.06.17

Amazon ընկերությունը անօդաչու թռչող սարքերի համար բազմաստիճան փեթակ-կայանատեղիների նախագիծ է արտոնագրել, որոնք կիրառվելու են խիտ բնակեցված քաղաքներում: 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Amazon-ի հրապարակած արտոնագրային դիմումի մեջ գյուտը նկարագրվում է որպես անօդաչու թռչող սարքերի բազմաստճան կայանման կենտրոններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի անօդաչուները պահել այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են: Հայտարարության մեջ նշվում է, որ մեծ չափսերի պատճառով ներկայիս պահեստները տեղակայված են քաղաքի ծայրամասերում, որտեղ դրանց համար անհրաժեշտ տարածք կա: 

Բազմահարկ կենտրոններ ստեղծելու նպատակն է հնարավոր դարձնել այն, որ մարդկանց տարբեր իրեր առաքող անօդաչուները միշտ «ձեռքի տակ» լինեն: 

Բացի այդ, դա թույլ կտա անօդաչուներին ազատ և անվտանգ վայրէջք կատարել` չմոտենալով փողոցում գտնվող անցորդներին: