Բրիտանացին հաշմանդամների համար ռեակտիվ սկուտեր է ստեղծել

15:57 • 25.06.17

Բրիտանացի ինժեներ Թոմ Բեգնելը ստեղծել է հաշմանդամների համար նախատեսված սկուտեր՝ այն համալրելով  ավելի քան 200 կմ/ժ արագություն զարգացնող ռեակտիվ շարժիչով:

Ինչպես նշում է motor.ru-ն, սկուտերը պատրաստելու համար բրիտանացուց պահանջվել է 3 տարվա քրտնաջան աշխատանք ու 3.500 ֆունտ ստերլինգի ներդրում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Բեգնելը ռեակտիվ շարժիչն ինքնուրույն է պատրաստել՝ հույս ունենալով, որ դրա տպավորիչ տեխնիկական բնութագրի շնորհիվ կկարողանա հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

 

 

 

Բրիտանացին հաշմանդամների համար ռեակտիվ սկուտեր է ստեղծել