Պատմական Խարբերդում ուրարտական շրջանի կենցաղային իրեր են հայտնաբերվել

13:05 • 26.06.17

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղ (պատմական Խարբերդ) նահանգում հայտնաբերվել են ուրարտական շրջանի բացառիկ իրեր, այս մասին գրում է թուրքական arkeolojihaber.net կայքը։

Խարբերդի պատմական բերդի մոտ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված քարե և կավե իրերն իրենցից հիմնականում կենցաղային իրեր են ներկայացնում։

Հնագետները նշել են, որ Խարբերդի ամրոցում, ըստ ենթադրությունների, հնարավոր է գտնել շատ ավելի վաղ շրջանի իրեր։


harput-kalesinde-urartu-donemine-ait-onemli-eserler-bulundu-1

Ամիսներ առաջ Խարբերդում հնագետները գտել էին ժայռաբեկոր, որի վրա առկա են հնագույն նկարազարդ արձանագրություններ։ Այն տարվել է Էլյազըղի հնագիտության ու էթնոգրաֆիայի ինստիտուտ-թանգարան, որտեղ էլ ենթարկվել է մանրակրկիտ ուսումնասիրության: Ինստիտուտ-թանգարանում պարզ է դարձել, որ 2 մ 72 սմ բարձրությամբ և 2 մ 25 սմ լայնությամբ սրբատաշ ժայռաբեկորն ավելի քան 4.000 տարեկան է:





Պատմական Խարբերդում ուրարտական շրջանի կենցաղային իրեր են հայտնաբերվել