Համացանցում հայտնվել են նոր iPhone 8-ի հնարավոր դիզայներական տարբերակները (լուսանկարներ)

14:48 • 26.06.17

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն աշնանը կներկայացնի iPhone 8 նոր սմարթֆոնը, որը, ըստ Luxury Launches կայքի, համացանցում արտահոսքերի առումով կարող է ռեկորդ սահմանել:

Աղբյուրը նկատում է, որ վիրտուալ տիրույթում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում մոդելի տեխնիկական բնութագրի, դիզայնի, ներկայացման ամսաթվի, ինչպես նաև գնի վերաբերյալ:

Luxury Launches-ի փոխանցմամբ՝ նոր iPhone-ի հավանական տարբերակի լուսանկարները տարածվել են համացանցում: Դրանց կից տեղեկությունում նշվում է, որ սարքը կլինի հեղափոխական ու էականորեն կտարբերվի նախորդ iPhone-ներից:

Այն կունենա պանելի ծայրից ծայր ձգվող էկրան՝ պատրաստված Olixar ընկերության կողմից:

Դատելով լուսանկարներից՝ հեռախոսը չի ունենա կառավարման հիմնական կոճակ ու փոխարենը՝ համալրված կլինի Touch ID հավելվածով, նորարարական 3D ֆոտոխցիկով, վիրտուալ իրականության զգացողությունն ապահովող հավելվածներով:

 

Համացանցում հայտնվել են նոր iPhone 8-ի հնարավոր դիզայներական տարբերակները (լուսանկարներ)