SpaceX-ի Falcon 9 հրթիռը 10 արբանյակ է հանել ուղեծրի վրա

16:46 • 26.06.17

Ամերիկյան SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 հրթիռը Երկրի ուղեծիր է հանել նոր սերնդի 10 հեռահաղորդակցային արբանյակ:

Ինչպես նշում է deccanchronicle.com կայքը, հրթիռն օդ է բարձրացել Լոս Անջելեսից  դեպի հյուսիս-արևմուտք ընկած ավիաբազայի տարածքից:

Արձակումից 7 րոպե անց հրթիռի առաջին աստիճանը վերադարձել է Երկիր ու բարեհաջող վայրէջք կատարել Խաղաղ օվկիանոսում գտնվող լողացող հարթակի վրա: Այդ ընթացքում Falcon 9-ի 2-րդ աստիճանը շարունակել է իր ընթացքը դեպի ուղեծիր:

Աղբյուրը մանրամասնում է, որ SpaceX-ը մտադիր է Falcon 9-ի միջոցով մինչև 2018թ. կեսերը 75 նոր արբանյակ ուղարկել ուղեծիր:

SpaceX-ի Falcon 9 հրթիռը 10 արբանյակ է հանել ուղեծրի վրա