Լեհաստանում հայտնաբերվել է 7 հազար տարվա մարդկային ֆիգուր (լուսանկարներ)
Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Կոզին բնակավայրում պատահաբար հայտնաբերվել է 7 հազար տարվա մարդկային փոքր ֆիգուր: Հատկանշական է, որ Լեհաստանում շատ քիչ են այս հնության ֆիգուրները: Այս մասին հայտնում է Archeofeed.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կավից պատրաստված ֆիգուրի երկարությունը 7 սմ է: Այն հայտնաբերել են հնագետները դաշտում՝ ոչ աշխատանքային ժամի: Ֆիգուրը մեր օրեր է հասել մասնակիորեն պոկված գլխով, կրծքով և ձեռքով: Հավանաբար, սա Լեհաստանի տարածքում հայտնաբերված հնագույն մարդկային ֆիգուրն է:
Նշվում է, որ Լեհաստանում գտնված նմանատիպ ֆիգուրները սովորաբար ունենում են ավելի արտահայտված գենդերային հատկանիշներ, իսկ այս գտածոն վառ արտահայտված սանրվածք, քիթ և կզակ ունի: Ֆիգուրի հայտնաբերման տեղանքի մոտ գտնվել են նաև կավե սպասքի և օբսիդիանի բեկորներ:

![]()












