Ամերիկյան ավիաընկերությունը հատուկ չվերթ կկազմակերպի արևի խավարման սիրահարների համար
Ամերիկյան Alaska Airlines ավիաընկերությունը հատուկ չարտերային չվերթ կիրականացնի 2017 թվականի օգոստոսին սպասվող արևի խավարման ժամանակ: Այս մասին հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռը կսկսի չվերթն օգոստոսի 21-ի առավոտյան՝ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքից: Այն ուղևորներին կհասցնի Հարավային Կարոլինա նահանգի մայրաքաղաք Կոլումբիա: Այս կերպ օդանավը կկրկնի արևի խավարման «ուղին»՝ անցնելով կետերով, որոնցում ճանապարհորդները հնարավորություն կունենան հետևել դրա ամբողջական ֆազային՝ ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան ափից մինչև ատլանտյան ափ:
Նշվում է, որ այս չվերթի համար անհնար է տոմս ձեռք բերել. դրա ուղևոր կարելի է դառնալ միայն հրավերով: Դրանից բացի, մեկ մարդ կարող է մասնակցել հետաքրքիր ուղևորությանը՝ հաղթելով հուլիսի 21-ին սոցցանցերում թողարկվելիք մրցույթում:










