McLaren-ը Լեգոյի մասնիկներից հավաքում է 720S սուպերքարի իրական կրկնօրինակը (լուսանկարներ)

01:53 • 28.06.17

Բրիտանական McLaren ընկերությունը հունիսի 29-ին կայանալիք Գուդվուդի արագության փառատոնին կներկայացնի 720S սուպերքարի` լեգոյի մասնիկներից պատրաստված կրկնօրինակը` 1:1 մասշտաբով:


Ինչպես գրում է Motor.ru-ն, դրա համար ավտոարտադրողին 300 000 լեգոյի խորանարդիկներ պետք կգան: Ընկերության մտադրությունն այն է, որ հնարավորություն ընձեռի արագության փառատոնի այցելուներին մասնակցել իրական չափսերով McLaren-ի կառուցմանը:


Միջոցառմանը բրիտանացիները կներկայացնեն 267 300 խորանարդիկներից հավաքված գրեթե պատրաստ մեքենան: Այցելուները պետք է տեղադրեն միայն մնացած 12 700 խորանարդիկները, որպեսզի ավարտին հասցնեն ավտոմեքենայի կառուցումը:


Արդյունքում մեքենայի այդ տարբերակը կկշռի 1.6 տոննա: Այն հավաքվելու է պողպատե շրջանակների հիման վրա: McLaren 720S-ը Լեգոյի մասնիկներից հավաքելու համար 6 մասնագետի 2000 ժամ պետք կլինի:



McLaren-ը Լեգոյի մասնիկներից հավաքում է 720S սուպերքարի իրական կրկնօրինակը (լուսանկարներ)