Մեծ Բրիտանիայում 40 կմ/ժ արագությամբ շարժվող սերֆինգի տախտակ են ստեղծել (տեսանյութ)

17:19 • 28.06.17

Մեծ Բրիտանիայում սերֆինգի տախտակ է ստեղծվել, որը շարժվում է առավելագույնը 40 կմ/ժ արագությամբ: Նորույթին անդրադարձել է Tecհ Insider-ը՝ հրապարակելով դրա աշխատանքը ցուցադրող տեսանյութ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ eFoil կոչվող սերֆինգի տախտակի ներքևի մասում տեղադրված ձողի վրա շարժիչ է տեղակայված: Ձողի ողնափայտերի միջոցով տախտակը մնում է ջրի մակերեսից վեր, ինչի շնորհիվ և այն կարող է արագ շարժվել:

Նշվում է, որ eFoil-ի արագությունը հնարավոր է կառավարել վահանակի միջոցով: Տախտակի մարտկոցն աշխատում է մեկ ժամ: Հատկանշական է, որ այն կարող է օգտագործվել թե՛ խաղաղ, թե՛ անհանգիստ ջրերի վրա:

 

 

Մեծ Բրիտանիայում 40 կմ/ժ արագությամբ շարժվող սերֆինգի տախտակ են ստեղծել (տեսանյութ)