Audi A8 նորագույն սեդանը ցուցադրվել է «Սարդ-մարդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Audi ընկերությունն առաջինա անգամ հանրությանը ցուցադրել է նոր սերնդի A8 առաջատար սեդանը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորագույն ավտոմեքենան ցուցադրել են Լոս Անջելեսում` «Սարդ-մարդը. վերադարձ տուն» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Մեքենայով կինոթատրոն է ժամանել ֆիլմի գլխավոր դերակատար Թոմ Հոլանդը:
Նորագույն մոդելը համալրվելու է 4 էլեկտրաշարժիչով, կառավարելի շասիով, ավտոմատ կայանման համակարգով, ինչի համար վարորդի սրահում գտնվելը պարտադիր չէ, ինչպես նաև ավտոպիլոտ համակարգով: Մեքենան ինքնուրույն կարող է արագություն հավաքել, արգելակել և տեղաշարժվել մինչև 60 կմ/ժամ արագությամբ:
Նորույթը առաջարկվելու է բենզինային շարժիչների լայն տեսականիով` 6-12 խոցային, ինչպես նաև դիզելային և հիբրիդային ուժային համակարգով:
Մոդելի պրեմիերան կկայանա հուլիսի 11-ին Բարսելոնայում կայանալիք գագթնաժողովի ժամանակ, իսկ հանրային դեբյուտը կկայանա Ֆրանկֆուրտի սեպտեմբերյան ավտոսրահում:










