Չինաստանը կառուցում է առաջին «անտառ-քաղաքը» (լուսանկարներ)
Չինաստանը կառուցում է աշխարհում առաջին «անտառ-քաղաքը»՝ փորձելով կրճատել թունավոր գազերի արտանետումները, գրում է The Independent-ը:
Ստեֆանո Բոերիի նախագծած քաղաքի կառուցման աշխատանքներն այժմ իրականացվում են Գուանսի Չժուանի ինքնավար շրջանում: Բոերին ավելի վաղ նախագծել է երկու «անտառ-երկնաքերեր», որոնց շինարարությունը նախատեսվում է ավարտել 2018 թվականին:
Շինարարական աշխատանքների ավարտին նախատեսվում է, որ քաղաքը կհյուրընկալի 30.000 մարդու: Ծառերի և բույսերի առատության շնորհիվ քաղաքը տարեկան կկլանի գրեթե 10.000 տոննա CO2, 57 տոննա աղտոտող նյութեր և կարտադրի մոտ 900 տոննա թթվածին:
Այս տպավորիչ ցուցանիշներին քաղաքը կհասնի 100 տեսակի մոտ 1 միլիոն բույսերի, ինչպես նաև 40.000 ծառերի շնորհիվ, որոնք կտնկվեն բոլոր հնարավոր կառույցների ճակատամասերում:
Նոր Լյուչժոու «անտառ-քաղաքը» կմիանա գոյություն ունեցող Լյուչժոու քաղաքին արագընթաց գնացքներով և էլեկտրական ավտոմեքենաներով:
Նախատեսվում է նաև, որ քաղաքը կապահովի իրեն արևային էներգիայով:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










