ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի «Նիագարա ջրվեժի» լուսանկարը

23:16 • 29.06.17

ՆԱՍԱ-ն Մարսից ստացված տպավորիչ լուսանկարներ է հարապարակել, որոնցում «Նիագարայի ջրվեժին» նմանվող տեսարան է պատկերված:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, Կարմիր մոլորակի «Նիագարայի» հոսքերի հետքերը հալված լավայի հետքերն են, որոնք ժամանակին հոսել են մոլորակի մակերևույթով: Տեսարանը պատկերվել է նորագույն 3D լուսանկարչության միջոցով:

Լուսանկարները Երկիր է ուղարկել Mars Reconnaissance Orbiter մարսագնաց սարքից, որն իր առաքելությունն սկսել է 2005-ին:

Լուսանկարում երևում են 30 կմ տրամագծով խառնարանից դուրս հոսած լավայի հետքերը:

 

 

 

ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի «Նիագարա ջրվեժի» լուսանկարը