LG-ն 20.000 դոլարով վաճառքի է հանել 1 սմ-ից պակաս հաստությամբ 4K հեռուստացույց (լուսանկարներ)

16:36 • 29.06.17

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը վաճառքի է հանել 0.51 սմ հաստությամբ, 77 դյույմ անկյունագծով 4K OLED էկրանով հեռուստացույց, որն արժե 20.000 դոլար:

Ինչպես նշում է The Verge-ը մոդելը ներկայացվել էր փետրվարին: Դրա առանձնահատկությունն աննախադեպ բարակությունն է, որի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե հեռուստացույցը ներկառուցված է պատի մեջ ու դրա մի մասն է կազմում:

Աղբյուրը հավելում է, որ թանկարժեք մոդելին կից վաճառքի է հանվել նաև ավելի մատչելի տարբերակը, որն ունի 65 դյույմանոց էկրան ու արժե 8.000 դոլար:

Նշվում է, որ հեռուստացույցները գործում են LG-ի WebOS 3.5 ծրագրակազմի հիմքով:

 

Картинки по запросу LG’s new 77-inch OLED wallpaper TV is now available for the price of a new car

LG-ն 20.000 դոլարով վաճառքի է հանել 1 սմ-ից պակաս հաստությամբ 4K հեռուստացույց (լուսանկարներ)