ԱՄՆ-ն կարող է արգելել իր ԶՈՒ-ում «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործումը՝ ՌԴ-ի հետ կապերի պատճառով

12:36 • 29.06.17

ԱՄՆ-ի Սենատը քննարկում է երկրի ռազմական բյուջեի նախագիծը, որը ենթադրում է, մասնավորապես, «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության արտադրանքի օգտագործման արգելք կառավարական կառույցների կողմից, գրում է The Hill-ը։


Բանն այն է, որ այդ ընկերությունը կասկածվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ կապեր ունենալու համար։ 

Հատկանշական է, որ լուրը մամուլում սկսեց շրջանառվել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների՝ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության աշխատակիցների տներ այցելության մասին հաղորդագրության ֆոնին։


ՌԴ-ում տեղակայված ընկերության ղեկավարությունը, սակայն, ոչ միայն հերքում է մեղադրանքները, այլև ոչ հարիր համարում նման անհիմն կասկածներն իրենց հասցեին։

ԱՄՆ-ն կարող է արգելել իր ԶՈՒ-ում «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործումը՝ ՌԴ-ի հետ կապերի պատճառով