Տարեվերջին Դուբայի երկնքում կհայտնվեն առաջին թռչող տաքսիները (տեսանյութ)

09:10 • 30.06.17

Դուբայն այն վայրն է, որտեղ համատեղվում են նորարարական գաղափարները, շքեղությունն ու հարմարավետությունը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, քաղաքի իշխանությունները ցանկանում են Դուբայը դարձնել թռչող տաքսիների ծառայություն ունեցող առաջին քաղաքն աշխարհում:

Հայտնի է, որ գերմանական Volocopter տեխնոլոգիական ընկերության թռչող տաքսիների փորձարկումները սկսվելու են արդեն տարեվերջին: Նշվում է, որ տաքսիները նախատեսված են լինելու 2 ուղևորի համար:

Դրանք կունենան 2 մ բարձրություն, համալրված կլինեն էլեկտրական շարժիչով, որն առավելագույնը կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել: Նորույթը նախատեսված է առավելագույնը 30 րոպե օդում անցկացնելու համար:

Ոլորտի փորձագետների կարծիքով՝ նոր փոխադրամիջոցների շահագործումն իսկական հեղափոխություն կիրականացնի տրանսպորտային համակարգում:


Դուբայի իշխանությունները մտադիր են այնպես անել, որ 2030թ. դրությամբ քաղաքային տրանսպորտի 25%-ը բաժին հասնի օդային տաքսիներին:

 

 

 

Տարեվերջին Դուբայի երկնքում կհայտնվեն առաջին թռչող տաքսիները (տեսանյութ)