Ford ընկերությունն արդեն հեծանիվներ է վարձով տալիս (լուսանկարներ)

04:49 • 30.06.17

Ford աշխարհահռչակ մեքենաշինական ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում իր սեփական բայք շերինգի ծառայությունն է մեկնարկել, որը ստացել է GoBike անվանումը։ Ընկերությունը պատրաստվում է այն դարձնել հեծանիվների գործածման ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ համակարգը։

Ներկայումս GoBike-ը Սան Ֆրանցիսկոյում 3500 հեծանիվ ունի։ Սակայն մինչև տարեվերջ հեծանիվների թիվը կկրկնապատկվի, հայտնում է Autoblog-ը:

Բայք շերինգ ծրագրում կարելի է գրանցվել հատուկ կայքում, իսկ ահա FordPass հավելվածի միջոցով կարելի է օրինակ բացել ու փակել դռները ընկերության մեքենաներում։ 



Image result for Ford велосипеды

Ford ընկերությունն արդեն հեծանիվներ է վարձով տալիս (լուսանկարներ)