Չեխական Skoda-ն թողարկել է վեց միլիոներորդ հոբելյանական Octavia-ն
Չեխական Skoda մեքենաշինական հայտնի ապրանքանիշը թողարկել է Octavia մոդելի 6 միլիոներորդ նմուշը, հաղորդում է Motor.ru-ն:
Հոբելյանական ավտոմեքենան թողարկվել է Մլադա-Բոլեսլավայի գործարանում։ Octavia անվանմամբ առաջին մեքենաները արտադրվել են դեռևս 1959-ին, իսկ նորացված Skoda Octavia-ի շնորհանդեսը տեղի է ունեցել 1996-ին։
Այժմ թողարկվում է մոդելի 3-րդ սերունդը, որի անունն առաջացել է լատինական Octo ՝ «ութ» բառից, քանի որ օրիգինալ մոդելը եղել է թվով ութերորդ մոդելը, որն ապրանքանիշը թողարկել էր Երկրորդ Աշխարհամարտից հետո։










