Rolls-Royce-ը ներկայացրել է Dawn-ի կատարելագործված տարբերակը (լուսանկարներ)
Բրիտանական հեղինակավոր Rolls Royce մեքենաշինական բրենդը ցուցադրել է անցած տարվա մարտին ներկայացված Dawn մոդելի կատարելագործված տարբերակը, որը ստացել է Rolls-Royce Dawn Black Badge անվանումը:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, նորույթը ստեղծվել է երիտասարդ գնորդների ուշադրությունը լյուքս դասի ավտոբրենդի վրա հրավիրելու նպատակով:
Ի տարբերություն օրիգինալ տարբերակի՝ Black Badge-ն ունի 30 ձիաուժով ավելի հզոր V12 երկտուրբո շարժիչ, որի աշխատանքային ծավալը 6.6 լ է: Մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.9 վայրկյանում, դրա զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:
Մեքենայի առանձնահատկություններից մեկն այն է, որ Black Badge-ը երբևէ Rolls Royce-ի կողմից արտադրված ամենամուգ սև մեքենան է:
Թեև դրա գինը դեռևս չի հայտարարվել, այնուհանդերձ՝ ակնկալվում է, որ այն կվաճառվի մոտ 400.000 դոլարով:


















