Գերմանիան 2017-ին սպառած էլեկտրաէներգիայի 35 %-ն ստացել է վերականգնվող աղբյուրներից

20:38 • 02.07.17

Գերմանիան 2017-ի առաջին կիսամյակում օգտագործված էլեկտրաէներգիայի 35 տոկոսն ստացել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, մինչդեռ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 33 տոկոս:


Ինչպես նշում է Business Insider-ը, Գերմանիան մտադիր է աստիճանաբար դադարեցնել իր ատոմակայանների աշխատանքը մինչև 2022 թվականը: Վերջին երկու տասնամյակում երկրում բարձրացվում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման մակարդակը:


Հաղորդվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում որոշակի արևային և քամոտ օրերին Գերմանիան սպառած էլեկտրաէներգիայի 85 տոկոսն ստացել է վերականգնվող աղբյուրների շնորհիվ:


Գերմանիայի կառավարությունը խոստացել է մինչև 2050 թվականն անցում կատարել դեկարբոնացված տնտեսության` սպառվող էլեկտրաէներգիայի 85 տոկոսը ստանալով վերականգնվող աղբյուրներից:

 

Գերմանիան 2017-ին սպառած էլեկտրաէներգիայի 35 %-ն ստացել է վերականգնվող աղբյուրներից