Մեխիկոյում մարդկային գանգերից աշտարակ են հայտնաբերել (լուսանկարներ)

22:22 • 02.07.17

Մեխիկոյի կենտրոնական շրջանում հայտանաբերված մարդկային գանգերի աշտարակը կարող է օգնել նոր բացահայտումներ անել Ացտեկների միջնադարյան կայսրությունում զոհաբերության մշակույթի մասին:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հնագետներն ավելի քան 650 գանգ և հազարավոր մասեր են հայտնաբերել կրաքարե գլանաձև թաքնված կառույցում: Կառույցը, որում հիմնականում կանանց ու երեխաների գանգեր են թաղված եղել, հայտնաբերվել է ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանի (ներկայիս Մեխիկոն) «Մեծ տաճարի» (Templo Mayor) հարևանությամբ:

Գիտնականների կարծիքով` այդ աշտարակը հանդիսանում է գանգերով լի Ցոմպատլի վայրի մի մասը, որը ժամանակին սարսափահար էր արել իսպանացի նվաճողներին, երբ վերջիններս գրավել էին քաղաքը:  

Ինչպես հաղորդվում է՝ հայտնագործությունն արվել է փետրվարից հունիս ամիսների ընթացքում կատարված պեղումների ժամանակ:

 

 

 

 



 

Մեխիկոյում մարդկային գանգերից աշտարակ են հայտնաբերել (լուսանկարներ)