Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները կարող են ընդհանուր արմատներ ունենալ. ամերիկացի գիտնականներ

22:11 • 03.07.17

Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները կարող են խախտումներ առաջացնել այն նյարդային բջիջների ֆերմենտների աշխատանքում, որոնք պատասխանատու են սպիտակուցային «աղբի» վերամշակման համար: Այս մասին ամերիկացի գիտնականները պատմել են Nature Structural & Molecular Biology. ամսագրում հրապարակված հոդվածում:

«Պարկինսոնի հիվանդության զարգացման ժամանակ ալֆա սինուկլեինի մասնիկներն իրենց պահում են ճիշտ այնպես, ինչպես տաու սպիտակուցների հատվածները ներյրոններում՝ Ալցհայմերի հիվանդության առաջացման ժամանակ: Մենք ենթադրել ենք, որ եթե AEP ֆերմենտը կարող է կտրել տաու սպիտակուցի թելերը, ապա այն կարող է նույնն անել ալֆա սինուկլեինի հետ», - ասել է ԱՄՆ-ի Ատլանտա նահանգի Էմորի համալսարանի գիտնական Կեցյան Յեն:

Գիտնականի խոսքով՝ թե՛ Ալցհայմերի, թե՛ Պարկինսոնի հիվանդությունն առաջանում են նյարդային բջիջներում տարբեր տեսակի սպիտակուցային «աղբի» կուտակումից, որն աստիճանաբար սպանում է գլխուղեղի տարբեր մասերի նեյրոնները: Դրանց մահը բերում է հիշողության կորստի և ծերունական թուլամտության առաջին և վերջույթների վերահսկողության կորստի՝ երկրորդ դեպքում:

 

Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները կարող են ընդհանուր արմատներ ունենալ. ամերիկացի գիտնականներ