Թրամփի ելույթի ժամանակ ամերիկացի տիեզերագնացի դեմքի տարօրինակ արտահայտությունը գրավել է օգտատերերի ուշադրությունը (տեսանյութ)
Համացանցում տարածվել է ուշագրավ տեսանյութ, որում ցուցադրված է Լուսնի վրա ոտք դրած 2-րդ մարդու՝ ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինի դեմքի տարօրինակ արտահայտությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը լսելիս:
«Այսօր մենք վճռորոշ քայլ ենք անում Ամերիկայի ապագան տիեզերքում ապահովելու համար: Մենք տիեզերքի առաջամարտիկներն ենք, հաջորդ ամերիկյան սահմանը լինելու է տիեզերքը»,-ասել է ԱՄՆ 71-ամյա ղեկավարն անվանի տիեզերագնացի ներկայությամբ:
Հայտնի է, որ Թրամփը ստորագրել է նախագահ Ջորջ Բուշ-ավագի իշխանության օրոք գործող Ազգային տիեզերական խորհրդի աշխատանքի վերականգնման մասին փաստաթուղթը:
Փաստաթուղթը ստորագրվել է փոխնախագահ Մայք Փենսի, մի շարք կոնգրեսականների ու Բազ Օլդրինի ներկայությամբ:










