Չինական հրթիռակրի անհաջող փորձարկման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)

15:08 • 03.07.17

Չինական CGTN հեռուստաալիքը հրապարակել է «Չանչժեն-5» հրթիռակրի անհաջող արձակման տեսագրությունը, հայտնում է ria.ru-ն:

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  խնդիրներն առաջացել են հրթիռակրի արձակումից կարճ ժամանակ անց: Հեղուկ թթվածնով ու ջրածնով աշխատող հրթիռակրի անհաջող արձակման պատճառը դեռևս չի նշվել:

Հայտնի է, որ «Չանչժեն-5»-ը պետք է Երկրի ուղեծիր հաներ «Շիցզյան-18 » կապի արբանյակը:

Աղբյուրը նկատում է, որ սա «Չանչժեն-5»-ի արձակման 2-րդ փորձն էր: Առաջինը տեղի է ունեցել 2016թ. նոյեմբերին ու բարեհաջող ելք է ունեցել: Հրթիռակրի 3-րդ արձակումը պետք է կայանար նոյեմբերի վերջին: Այն պետք է վայրէջք կատարեր Լուսնի վրա, դրա մակերևույթից փորձնական նմուշներ հավաքեր ու Երկիր վերադառնար:

 

Չինական հրթիռակրի անհաջող փորձարկման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)